Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժումը ստանձնել է Իսրայելի կենտրոնական շրջանների գնդակոծության պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարել է շարժման զինված թևը՝ «Իզեդին Ալ-Քասամի բրիգադներ» կազմակերպությունը։
«Քաղաքացիական անձանց դեմ Իսրայելի կողմից կատարված հանցագործություններին ի պատասխան մենք հրթիռակոծել ենք Թել-Ավիվը», - նշված է կազմակերպության հայտարարության մեջ։
Իսրայելի Պաշտպանության բանակը հաստատել է հրթիռակոծության փաստը՝ նշելով, որ «Համաս»-ի կողմից արձակված երեք հրթիռներից մեկը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, ևս երկուսը պայթել են չբնակեցված տարածքներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ