Պաղեստինյան «Համաս» խմբավորումը, որը որպես ահաբեկչական խմբավորում է ճանաչվել ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից, միջնորդների միջոցով Իսրայելին է փոխանցել չորս պատանդների անունները, որոնց պատրաստվում է ազատ արձակել շաբաթ օրը՝ հունվարի 25-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ խոսքը իսրայելցի չորս կանանց մասին է, ովքեր Իսրայելի բանակի նախկին զինծառայողներ են։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հաստատել է, որ ստացել է անունները:
Իսրայելական աղբյուրների համաձայն՝ պատանդները պետք է փոխանակվեն իսրայելական բանտերում քրեական պատիժ կրող պաղեստինցի բանտարկյալների հետ։
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակներում Իսրայելը պետք է ազատ արձակի 50 պաղեստինցու մեկ պատանդառված զինվորականի դիմաց, մեկ քաղաքացիական պատանդի դիմաց էլ 30 պաղեստինցի բանտարկյալի։