Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի համոզմամբ՝ Գազայի հատվածում գործող պաղեստինյան «Համաս» խմբավորումն ահաբեկչական կառույց չէ։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։
«Ես «Համաս»-ը որպես ահաբեկչական կազմակերպություն չեմ դիտարկում։ Նրանք ինձ համար առավելապես դիմադրության խումբ են, որի անդամները օգտագործում են իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները պաշտպանվելու նպատակով»,- հայտարարել է Էրդողանը։
«Համաս»-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված Եվրամիության, Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից։