Մատչելիության հղումներ

«Համաձայնություն չլինի, հետևանքները լուրջ կլինեն». Թրամփը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելու փորձերը շարունակվում են, և զգուշացրել է, որ եթե համաձայնության չհասնեն, հետևանքները լուրջ կլինեն։

«Մենք դեռևս գործարք կնքելու գործընթացում ենք [պատերազմը դադարեցնելու համար]։ Եթե դա անենք, հիանալի կլինի։ Եթե՝ ոչ, շատ մարդիկ շատ բարձր գին կվճարեն», - ասել է Թրամփը Սպիտակ տանը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ հանդիպման ժամանակ։

Թրամփն անցյալ շաբաթ ակտիվացրել է հրադադարի միջնորդության իր ջանքերը՝ հեռախոսազրույց ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հանդիպելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը։

Զելենսկիի հետ նրա բանակցությունները նախատեսված էին Ուկրաինայի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների դիմաց հեռահար Tomahawk թևավոր հրթիռներ ձեռք բերելու հնարավորության քննարկման համար, սակայն հանդիպմանը որևէ համաձայնություն չի ձեռք բերվել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG