Սիրիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Խարազյանը երեկ իր հավատարմագրերն է հանձնել այդ երկրի նախագահ Ահմադ Ալ-Շարաային:
ՀՀ ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ պաշտոնական արարողությունից հետո Խարազյանն առանձնազրույց է նախագահ Ալ-Շարաայի հետ, որին ներկա է գտնվել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Ալ-Շեյբանին:
Սիրիայի նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Խարազյանն, իր հերթին, ընդգծել է հայ-սիրիական համագործակցության զարգացման մեծ ներուժը և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, ասված է հաղորդագրությունում: