Մատչելիության հղումներ

Հակամարտության մեկնարկից ի վեր առաջին անգամ Պուտինն այցելել է Կուրսկի մարզ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրն այցելել է Կուրսկի շրջանի հրամանատարական շտաբերից մեկը, հանդիպել ռուսական զորքերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և տարածաշրջանում բանակի հրամանատարության հետ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր առաջին անգամ Պուտինը Կուրսկ է ժամանել զինվորական համազգեստով, համազգեստին տարբերանշաններ չեն եղել։



Գերասիմովը զեկուցել է, որ Կուրսկ, ապա Ռուսաստանի խորքեր ներխուժելու ուկրաինական կողմի փորձերը տապալվել են, ուկրաինական բանակն էլ մեծ կորուստներ է կրել։

Նա նաև հայտարարել է, որ այս պահին ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի շրջանի տարածքի 86 տոկոսը, իսկ ուկրաինացի զինվորները հանձնվում են։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ «Պուտինը զորքերի առջև խնդիր է դրել ամենասեղմ ժամկետում վերջնականապես ջախջախել ուկրաինական զորքերը և սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծել»։

Նա շնորհակալություն է հայտնել կուրսկի մարտերին մասնակցող զորամասերին, ինչպես նաև կամավորական կազմավորումներին, այդ թվում՝ չեչենական «Ախմատ»-ին։

Հազարավոր ուկրաինացի զինվորներ 2024-ի օգոստոսին գրավել էին Ռուսաստանի արևմտյան Կուրսկի շրջանի մոտ 1300 քառակուսի կիլոմետր տարածք: Ավելի ուշ Կիևը պնդեց՝ դա դիտարկում է որպես սակարկման թեմա ապագա բանակցությունների համար, երբ բանակցությունների սեղանին կդրվի արևելյան Ուկրաինայի ճակատային գծից ռուսական զորքերը հեռացնելու հարցը:

Օրերս Ռուսաստանը հայտարարեց, որ Կուրսկի շրջանում իր զորքերը հետ են վերցրել ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք և 12 բնակավայր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG