Մատչելիության հղումներ

Հաջիևը հանդիպումներ է ունենում Անկարայում


Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն աշխատանքային այցով գտնվում է Անկարայում:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչի հետ քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։

Հաջիևը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Այս հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում։

Ադրբեջանի նախագահի խորհրդականն Անկարայում հանդիպել է նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է Թուրքիայի և Ադրբեջանի վճռականությունն՝ ամրապնդելու համագործակցությունը։

Հաջիևը Անկարայում էր նաև 2024-ի վեջին, նա Քըլըչի ու Ալթունի հետ քննարկել էր իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։

Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս հայտարարել են, որ իրենց համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում։

2021-ի հունիսին, Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:

XS
SM
MD
LG