«Ինչպես Թուրքիան է Ադրբեջանի կողքին՝ մեր երկրի թե՛ լավ, թե՛ վատ օրերին, այնպես էլ Ադրբեջանն է եղել և մնում Թուրքիայի կողքին», - նշված է Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի առաջին տարելիցի առթիվ այդ երկրի նախագահին ուղղված Ադրբեջանի ղեկավարի ուղերձում։
«Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են», - դիմելով Էրդողանին նշում է Ալիևը՝ ընդգծելով, որ 2023 թվականի երկրաշարժից հետո Ադրբեջանի ցուցաբերած աջակցությունը՝ «ընդմիշտ գրվել է մեր եղբայրության տարեգրության մեջ՝ որպես ադրբեջանա-թուրքական անսասան եղբայրության և համերաշխության հերթական դրսևորում»։