Հաղարծինի վանքի մոտ երեկ տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիներից երեքը շարունակում են ստանալ բուժօգնություն: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, «Ազատության»-ը հայտնեց Առողջապահության նախարարության խոսնակը:
Երեկ հաղորդվեց, որ գիտաճանաչողական այցով Դիլիջան մեկնած ուսանողների ավտոբուս է շրջվել: Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ 30 հոգի հոսպիտալացվել է: Այսօր գերատեսչությունից փոխանցեցին. «Երեք տուժած շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մյուսները դուրս են գրվել»: