Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար Քարլին Ուիլյամսի, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել են «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը:
Զորավարժությունը, որ մեկնարկել է օգոստոսի 12-ից, անցկացվում է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում:
Պաշտոնյաները հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին: