Մատչելիության հղումներ

Գրոսսի. Իրանի միջուկային պաշարների մոտակայքում ակտիվություն է նկատվել


ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսի, արխիվ
ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսի, արխիվ

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Իրանը ակտիվորեն չի հարստացնում ուրան, սակայն երկրի միջուկային պաշարների մոտակայքում ակտիվություն է նկատվել։

Թեհրանն ու Վաշինգտոնը միջուկային թեմայով բանակցությունների հինգ փուլ են անցկացրել մինչև հունիսին Իրանի ու Իսրայելի միջև 12-օրյա պատերազմը:

Արևմտյան երկրներն Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ, սակայն Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես քաղաքացիական նպատակների համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG