Մատչելիության հղումներ

«Գիշերը երազում էլ ենք աշխատում». թեղուտցիները հաց են վաստակում խոպանից հեռու


Օրուգիշեր, անգամ երազում պիտի աշխատես, որ արդյունքի հասնես, ասում է տավուշցի Արշակ Ենգիբարյանը։

Առանց Կնոջ՝ Նելլիի գործը գլուխ չի գալիս։ Երիտասարդ ամուսինները՝ մեկը ցեխ է արել, մյուսը պատ շարել, որ մի տարում եռահարկ տունն ավարտին հասցնեն։

Արշակը երեք մասնագիտություն ունի։ Մեկ մեքենա կսարքի, մեկ շինարարություն կանի, երեկոյան էլ գյուղի վարսավիրն է՝ հաճախորդի պակաս չի ունենում։

Թեղուտում խոպանը մոռացողներ եղել են։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը մի կողմից, ռուբլու արժեզրկումը մյուս կողմից շատերին արդեն հետ է պահում խոպանից։ Աջուձախ շինարարություն է։ Տարիներ շարունակ շինարարության հետևից Ռուսաստան գնացողներին հիմա հաջողվում է տեղում գործ գտնել, ասում է թեղուտցի Աիդա Թամրազյանը։ Ամուսինն ու որդին այս տարի առաջին անգամ չգնացին Ռուսաստան։

Մինչդեռ մեկ տարի առաջ Տավուշի Թեղուտ եկած 47 տեղահանված արցախցի ընտանիքներից միայն երկուսն են գյուղում մնացել։ Մյուսները գնացին՝ ո՛րը Ռուսաստան, ո՛րը Հայաստանի այլ բնակավայրեր։ Այստեղ կա՛մ բնակվարձն էր թանկ, կա՛մ էլ աշխատանք չգտան, ասում է արցախցի Սամվել Հարությունյանը, որ իր փոքր ընտանիքով այստեղ մեղվապահություն է անում։

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG