Մատչելիության հղումներ

Գիրք նվիրելու տոնին գրախանութները լի են, մնացած օրերին, սակայն, վաճառքները նվազ են


Հայաստանյան գրախանութներում այսօր առավոտից մարդաշատ էր, մարդիկ հիմնականում նվերներ էին գնում։

Գիրք նվիրելու տոնի վերածված Թումանյանի ծննդյան օրվա առթիվ մարդիկ գրքեր են գնում երեխաների, ընկերների, անգամ գործընկերների համար։ Դպրոցներում ևս վերջին տարիներին ընդունված է դասարաններում միմյանց գրքեր նվիրել։

Սակայն, տարվա մյուս 355 օրերին, հրատարակիչների ու գրավաճառների գնահատականներով, Հայաստանում վաճառվում է մոտ 500 հազար հայերեն գիրք՝ չհաշված դասագրքերը, ևս 200-300 հազար էլ ռուսերեն ու անգլերեն գրքեր, արդյունքում Հայաստանում հայերեն ու օտարալեզու վաճառված գրքերի թիվը տարվա ընթացքում չի հասնում անգամ 1 միլիոնի։

Համեմատության համար հարևան Վրաստանում անցյալ տարի վաճառվել է ավելի քան 4 միլիոն գիրք, տպավորիչ են նաև տարածաշրջանի մյուս երկրների տվյալները։

Որոնք են պատճառները. մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG