Ղրղըզստանում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է կանանց նիկաբ կրել հասարակական վայրերում։ Երկրի նախագահի կողմից այսօր ստորագրված օրենքը նաև արգելում է «այլ դավանանքի հետևորդներին, կրոնապես չեզոք մարդկանց և աթեիստներին կրոնափոխ դարձնելը», կրոնական ծեսերը մի շարք հաստատություններում, այդ թվում՝ ծերանոցներում, բանտերում և զորամասերում, ինչպես նաև կրոնական գրականություն և այլ նյութեր տարածելը ուսումնական հաստատություններում, հասարակական վայրերում։
Օրենքը խախտելու դեպքում 230 դոլարին համարժեք տուգանք է սահմանվել:
Ղրղըզստանն աշխարհիկ պետություն է, որի քաղաքացիների 70 տոկոսը մահմեդականներ են: