Մատչելիության հղումներ

Հունվարի 23-ին Հայաստան կժամանի Ղրղըզստանի ԱԳ նախարարը


Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղըզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Ժեենբեկ Կուլուբաևը կհանդիպի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Այլ մանրամասներ հաղորդագրությունում չեն նշվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG