Մատչելիության հղումներ

Գերմանիայում ընտրություններ են


Գերմանիայում համապետական ընտրություններ են:

Այս ընտրությունները կարող են շրջադարձային լինել դաշնային հանրապետության ողջ պատմության ընթացքում։ Դրա գլխավոր պատճառը ծայրահեղ աջ դիրքերից հանդես եկող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության սպասվող հաջողությունն է։

Վերջին շաբաթներին անցկացված սոցհարցումները վկայում են՝ ծայրահեղ աջերը 1949 թվականից ի վեր առաջին անգամ կարող են Բունդեսթագի մեծությամբ երկրորդ խմբակցությունը ձևավորել։

ZDF հեռուստաընկերության անցած շաբաթավերջին հրապարակած հարցման արդյունքների համաձայն՝ փետրվարի 23-ի ընտրություններում քվեների 30 տոկոսով առաջին տեղում են լինելու այժմ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քրիստոնյա դեմոկրատները։ 20 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում, ըստ այդ հարցումների, կհայտնվի ազգայնական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։

Իսկ սոցիալ-դեմոկրատների օգտին պատրաստ է քվեարկել գերմանացի ընտրողների ընդամենը 16 տոկոսը, ինչը, տեղական մամուլի գնահատմամբ, պատմական մինիմում է:

Գերմանական կառավարության ապագա ղեկավարի ամենահավանական թեկնածուն Քրիստոնյա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG