Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները այսօր պաշտոնապես հավանության են արժանացրել քրիստոնյա-դեմոկրատների հետ կոալիցիա կազմելու առաջարկին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ Բեռլինում գտնվող սեփական աղբյուրները վկայակոչելով։
Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ սոցիալ-դեմոկրատները ապագա կառավարության կազմում մի շարք նախարարական պաշտոններ կունենան։ Կուսակցության համանախագահ Լարս Կլինգբեյլը կստանձնի փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնները։
Գերմանիայի նոր կառավարության կազմը պաշտոնապես հրապարակվելու է գալիք երկուշաբթի։