Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միությունն ու Սոցիալ դեմոկրատները առավոտյան հավաքվել են Բունդեսթագի շենքում, սկսել են նախնական բանակցությունները կոալիցիա կազմելու շուրջ, հայտնում է գերմանական Dpa գործակալությունը։
Անցած կիրակի կայացած ընտրությունների արդյունքով կառավարություն կազմելու և նոր կանցլեր ընտրելու համար առաջին տեղը գրաված Ֆրիդրիխ Մերցի կուսակցությունը պետք է կոալիցիա կազմի։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, կողմերից յուրաքանչյուրը 9 բանակցող է ներգրավել այս հավաքում։ Ակնկալվում է, որ քննարկումները հեշտ չեն լինի․ պահպանողականներն ու սոցիալ դեմոկրատները էական հակասություններ ունեն՝ միգրացիայից մինչև ուկրաինական հարց։