Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը հրաժարվում է Սերբիայի նավթային մոնոպոլիստի բաժնետոմսերից


Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պատրաստ է հրաժարվել Սերբիայի առաջատար նավթային ընկերության՝ NIS-ի բաժնետոմսերից։ Այս մասին այսօր Բելգրադում հայտարարել է Սերբիայի էներգետիկայի նախարարը՝ ռուսական կողմի այս քայլը բացատրելով Վաշինգտոնի կողմից սահմանված վերջին պատժամիջոցներով։

NIS-ի բաժնետոմսերի 56 տոկոսը պատկանում է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկություններին, 29.9 տոկոսի սեփականատերն է Սերբիայի կառավարությունը։

«Ընկերության ռուսաստանցի սեփականատերերը դիմել են Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությանը՝ հայտարարելով, որ պատրաստ են NIS-ի իրենց բաժնեմասը փոխանցել որևէ երրորդ կողմի», - հայտարարել է սերբ նախարարը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG