Մատչելիության հղումներ

Գազայում տիրում է ամենասարսափելի իրավիճակը պատերազմի սկզբից ի վեր. ՄԱԿ պաշտոնյա


ՄԱԿ-ը հայտարարում է, որ Գազայում իրավիճակը պատերազմն սկսվելուց ի վեր՝ 19 ամիս անց, ամենասարսափելի իրավիճակն է տեղում տիրում՝ չնայած մարդասիրական օգնության սահմանափակ մատակարարումների վերսկսմանը:

Աճող միջազգային ճնշման տակ Իսրայելը 12 օր առաջ մասամբ դադարեցրեց Գազայի 11 շաբաթ տևած շրջափակումը՝ թույլ տալով ՄԱԿ-ի կողմից առաջնորդվող սահմանափակ գործողությունների վերսկսումը։

«Ցանկացած օգնություն, որ հասնում է այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն, լավ է», - Նյու Յորքում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Սակայն, ըստ նրա, մինչ այժմ այդ մատակարարումները «շատ-շատ քիչ ազդեցություն են ունեցել»։

«Գազայում աղետալի իրավիճակը պատերազմը սկսվելուց ի վեր ամենածանր իրավիճակն է», - հավելել է նա։

ՄԱԿ-ը և միջազգային մարդասիրական կազմակերպությունները հրաժարվել են համագործակցել սննդի մատակարարման մասնավոր կազմակերպության հետ՝ պատճառաբանելով, որ այն քաղաքականապես չեզոք չէ և ունի բաշխման մի մոդել, որը ստիպում է պաղեստինցիներին տեղահանվել։

XS
SM
MD
LG