Մատչելիության հղումներ

Գազայում կրկին պաղեստինցիներ են զոհվել


Չնայած Գազայի հատվածում հաստատված հրադադարին՝ այստեղ շարունակում են կրակոցներ հնչել։ Իսրայելցի զինծառայողների արձակած կրակոցների հետևանքով այսօր առավոտյան հինգ պաղեստինցի է սպանվել։

Times of Israel պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պաղեստինցիները փորձել են մոտենալ Գազայի հատվածից դուրս բերվող իսրայելական ստորաբաժանումներից մեկին։

«Պաշտպանության բանակը կոչ է անում հետևել հրահանգներին և չմոտենալ այն շրջաններին որտեղ մարտական ստորաբաժանումներ են տեղակայված»,- նշված է Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունում։

XS
SM
MD
LG