Մատչելիության հղումներ

Գազայում հրադադարի մասին համաձայնագրի իրականացումը «սպասվածից լավ է ընթանում». Վենս


Գազայում հրադադարի մասին համաձայնագրի իրականացումը «սպասվածից ավելի լավ է ընթանում», և հրադադարը կարող է պահպանվել, Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Վենսը նաև նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը չհամագործակցի, այն «կոչնչացվի»՝ հրաժարվելով նշել վերջնաժամկետ, թե երբ պաղեստինյան խմբավորումը պետք է զինաթափվի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ այս ամսվա սկզբին հանդես է եկել որպես միջնորդ հրադադարի մասին համաձայնագրի կնքման հարցում, հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի Ամերիկայի «մեծ դաշնակիցները» պատրաստ կլինեն Գազա մտնել ծանր ուժերով և հաշվեհարդար տեսնել «Համաս»-ի հետ, եթե խմբավորումն իրեն սխալ դրսևորի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG