Մատչելիության հղումներ

Գազայի պատերազմը չի ավարտվի մինչև Համասը չզինաթափվի. Նեթանյահու


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է, որ Գազայում պատերազմը Գազայում չի ավարտվի մինչև Համասը չզինաթափվի:

Նեթանյահուի այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Համասի զինված թևը ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ շաբաթ երեկոյան ևս երկու պատանդների մնացորդներ հանձնեցին:

Նեթանյահուն զհայտարարել է, որ հրադադարի երկրորդ փուլի ավարտը կարևոր է պատերազմն ավարտելու համար և ենթադրում է Համասի զինաթափում և Գազայի հատվածի ապառազմականացում։

Համասը մինչ օրս դիմադրել է այդ գաղափարին: Մարտական գործողությունների դադարից ի վեր քայլեր է ձեռնարկել Գազայի նկատմամբ իր վերահսկողությունը վերականգնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG