Մատչելիության հղումներ

Ի՞նչ կլինի երևանյան շենքերի հետ լցակայանի պայթյունի դեպքում


Լցակայան Երևանում
Լցակայան Երևանում

Բավական է կես ժամ շրջել Երևանում, ու տեսանելի կլինեն բազմաթիվ գազաբենզալցակայաններ՝ բնակելի շենքերին և տներին շատ մոտ տեղակայված: Օրերս Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունից փլվել են նաև կողքի շինություններն ու մի կացարան: Ի՞նչ կլինի Երևանի այն բնակելի տների ու շենքերի հետ, եթե պայթեն դրանց շատ մոտ գործող լցակայանները:

Օրենքով դրանք պետք է բնակելի շինություններից առնվազն 25-50 մետր հեռավորության վրա լինեն։ Հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը դեռ նախորդ տարի էր «Ազատության»-ն ասել՝ Երևանում գործող 100-ից ավելի բենզալցակայանների 90 տոկոսը խախտումներով է աշխատում, դրանք հերթով փակում են։

Մեկ տարի անց, այսինքն՝ հիմա, քանի՞ այդպիսի խախտում է հայտնաբերել տեսչականը Երևանում ու մարզերում, ու դրանցից քանիս՞ն են փակվել. կառույցից ասացին՝ տվյալներն ամփոփվում են, առայժմ ոչինչ ասել չեն կարող: Երևանի տվյալները վերջերս քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր ներկայացրել՝ Երևան-Սևան ճանապարհի լցակայանի հուժկու պայթյունից հետո։ Վերջին մեկ տարվա ընթացքում բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան է ապամոնտաժվել:

XS
SM
MD
LG