Մատչելիության հղումներ

Այգետերերը դժգոհում են՝ հակակարկտային կայանը կրկին չի գործել


Եթե Արմավիրի մարզի Վանանդ գյուղի 8-րդ հակակարկտային կայանն այս անգամ էլ չլռեր, նախորդ շաբաթվա վերջ տեղացած կարկուտը ծեծած տեղը չէր ծեծի, պնդում է Արաբո Փիլոյանը, որի շուրջ 5 հեկտարանոց այգին նորից է վնասվել։

«Այս կայանն ընդհանրապես չի աշխատում», - «Ազատության»-ն ասաց նա։

Ավելի քան 20 օր առաջ հորդառատ անձրևն ու կարկուտը տապալել էր Փիլոյանների խաղողն ու ծիրանը: Դա քիչ էր, երկրորդ անգամ էլ կարկուտը չխնայեց իրենց նոր բողբոջած բերքը, ու կրկին հակակարկտային կայանը չաշխատեց։

Դեռ ամսվա սկզբի շաբաթներին կարկտի հասցրած վնասի փոխհատուցման հարցը չի լուծվել՝ պետական մարմիններում հաշվում ու հաշվում են: Էկոնոմիկայի նախարարությունից ասացին՝ համայնքապետարանների կազմած վերջնական փաթեթը դեռ չեն ստացել, որ իրենք էլ սկսեն փոխհատուցումների թվերը հասկանալ: Իսկ հակակարկտային կայանները Շրջակա միջավայրի նախարարության ու համայնքապետարանների ենթակայությամբ են գործում: Այս կառույցներից էլ այսօր չարձագանքեցին՝ ինչո՞ւ այդ կայանը նախորդ շաբաթ տեղացած կարկուտի ժամանակ չի գործել, ասացին՝ երեկվա տարերային աղետից հետո պատասխանատուները դեռ Լոռու մարզից չեն վերադարձել:

Այս 20 օրվա լռությունն Արաբո Փիլոյանին կասկածների մեջ է գցել։
Ճիշտ է, այս անգամ կարկուտը կրկին 30 րոպե չի տեղացել, բայց այդ 10 րոպեն էլ բավական էր, որ առանց այդ էլ վնասված ծառերը նորմալ բերք չստանան, ասում են այգետերերը։

Բանկերում միլիոնների վարկեր ունեն, էլ ի՞նչ բերք վաճառեն, որ դրանք փակեն: Սա էլ 63-ամյա Սոխակ Հովհաննիսյանի մտահոգությունն է: 20 օր է անցել առաջին կարկտահարումից, այս ընթացքում երկրորդ անգամ են համայնքապետարանից հարցրել՝ որքա՞ն վնաս է կրել իր 7 հեկտարանոց այգին։



Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG