Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի վարչապետ Լըկորնյուն պահպանել է իր պաշտոնը


Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն պահպանել է իր պաշտոնը՝ հինգշաբթի օրը խորհրդարանում անվստահության երկու քվեարկությունից հետո, որոնցից մեկը ներկայացրել էին ծայրահեղ ձախերը, իսկ մյուսը՝ ծայրահեղ աջերը։

Մարին Լը Պենի գլխավորած աջակողմյան ուժի ներկայացրած առաջարկին կողմ քվեարկեցին 577 պատգամավորներից միայն 144-ը։ Ծայրահեղ ձախերի նախաձեռնած անվստահության գործընթացի համար էլ 18 ձայն չհերիքեց:

Ֆրանսիայի օրենդիրները կառավարության ղեկավարի հետագա պաշտոնավարման հարցով իրենց դիրքորոշումը մեղմեցին այն բանից հետո, երբ Լըկորնյուն խոստացավ չեղարկել կենսաթոշակային բարեփոխումները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG