Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը ժամանել է Սպիտակ տուն


Ֆրանսիայի նախագահը ժամանել է Սպիտակ տուն՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու նախագահ Թրամփի հետ։

Ակնկալվում է, որ Էմանյուել Մակրոնը կփորձի համոզել ԱՄՆ նախագահին սահմանափակ ռազմական աջակցություն ցուցաբերել եվրոպական խաղաղապահ ուժերին, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում, եթե պատերազմը դադարեցնելու համաձայնություն ձեռք բերվի։ Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետը ԱՄՆ նախագահին կհանդիպի այս շաբաթավերջին։

Մակրոնն առաջին եվրոպացի առաջնորդն է, ով այցելում է Թրամփին՝ մեկ ամիս առաջ իշխանությունը վերականգնելուց հետո։ Երկու առաջնորդները երկկողմ բանակցություններ կվարեն, ապա համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG