Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հոկտեմբերի 19-ին երկօրյա այցով ժամանել է Կիև։ Այցի նպատակն է հայտնել Ֆրանսիայի շարունակական աջակցությունն Ուկրաինային։
Հանգստյան օրերը նա կանցկացնի Կիևում և կհանդիպի իր գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ։
Բարոն հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան France Inter հանրային ռադիոյին ասել է, որ իր այցը նպատակ ունի «հիշեցնել, որ Ֆրանսիան հետ չի կանգնի որևէ ճգնաժամից, և ասել, որ Ուկրաինայում վտանգված է մեր մայրցամաքի անվտանգությունը, ներառյալ պարենը և էներգիան»:
Նա ավելի վաղ ասել էր, որ կքննարկի նաև Ռուսաստանի կողմից առևանգված ուկրաինացի երեխաների հարցը։