Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի գործարար Դերազը Բաքվում 12 տարվա ազատազրկման է դատապարտվել


Բաքվի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի քաղաքացի, գործարար Անաս Դերազին՝ կաշառք վերցնելու գործով, որով անցնում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի նախկին թիկնապահը։

Ըստ դատախազության՝ ֆրանսիական Saur ընկերության Մերձավոր Արևելքի գծով տնօրեն Դերազը 2018 թվականին կաշառք է ստացել ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխ Ֆարհադ Ահմեդովից՝ խոստանալով նրան դուրս բերել Եվրամիության կողմից պատժամիջոցների ենթարկված գործարարների ցանկից և վերադարձնել նրա կալանքի տակ գտնվող գույքը։

Մեղադրողները նաև պնդում են, որ կաշառք է ստացել նաև Ալեքսանդր Բենալան՝ նախագահ Մակրոնի նախկին թիկնապահը։

Ըստ «Ֆրանսպրեսի»՝ Բաքվի դատարանը որոշել է, որ Դերազը պատիժը կրելուց հետո անմիջապես կալանավորվի և արտաքսվի Ադրբեջանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG