Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել, - CNN Turk-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Իրոք, որոշ ընտրություններ, որոշ որոշումներ շատ դժվար են Ուկրաինայի համար: Բայց ավելի մեծ կորուստները կանխելու, այսինքն՝ ավելի մեծ բարիքի համար անհրաժեշտ է կանխել այստեղ աղետը… Այսպիսով, պետք է ընտրություն կատարել: Գիտեմ, որ դա դժվար է նրանց համար: Հատկապես տարածքային հարցն աներևակայելի դժվար է», - ասել է Ֆիդանը:
Արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան շարունակում է նպաստել երկու կողմերի միջև բանակցություններին, ընդգծել, որ Ստամբուլը պատրաստ է կրկին հյուրընկալել բանակցությունները՝ հիշեցնելով, որ անցյալ ամռանն անցկացվել են բանակցությունների 3 փուլ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները կարող են անցկացվել Ստամբուլում: Էրդողանը նշել էր, որ Թուրքիան շարունակում է այս թեմայի շուրջ քննարկումները թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի հետ։