Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները հուշագիր են ստորագրել, որով Լոնդոնը համաձայնում է Անկարային Eurofighter Typhoon մակնիշի նորագույն կործանիչներ վաճառել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` թուրքական կողմը մտադիր է ընդհանուր առմամբ 40 միավոր Eurofighter գնել։ Այս օդանավերը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Իտալիայի համատեղ արտադրություն են։ Մեկ օդանավի նվազագույն գինը 120 միլիոն ԱՄՆ դոլար է։
Առաջին անգամ Eurofighter Typhoon տեսակի օդանավեր ձեռք բերելու մտադրության մասին պաշտոնական Անկարան հայտարարել է 2023-ի աշնանը։ Գործարքը, սակայն, արգելափակվել էր Գերմանիայի նախորդ կառավարության կողմից՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով։ Ամիսներ առաջ, սակայն, Գերմանիայի նորանշանակ կառավարությունը որոշեց վերացնել Թուրքիային օդանավերի վաճառքի վրա դրված արգելքը։