Մատչելիության հղումներ

Եվրոպան մուտք է գործել վերազինման փուլ. Ֆոն դեր Լայեն


 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես է գալիս մամուլի ասուլիսով, Բելգիա, 4-ը մարտի, 2025թ.
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես է գալիս մամուլի ասուլիսով, Բելգիա, 4-ը մարտի, 2025թ.

Եվրոպան մուտք է գործել վերազինման փուլ, այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ Եվրոպան պատրաստ է զգալիորեն մեծացնել իր պաշտպանական ծախսերը. «Դա անհրաժեշտ է թե՛ կարճաժամկետ՝ որպես աջակցություն Ուկրաինային և թե՛ երկարաժամկետ՝ մայրցամաքի անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելու տեսանկյուններից»։

Ֆոն դեր Լայենի հաղորդմամբ՝ Եվրամիությունը պատրաստվում է ռազմական ծախսերի համար շուրջ 800 միլիարդ եվրո հատկացնել։ Այս գումարի մի մասը՝ մոտ 150 միլիարդ եվրոն, ԵՄ-ն նախատեսում է ստանալ վարկերի միջոցով և ծախսել Ուկրաինայի համար սպառազինության գնման և ՀՕՊ համակարգերի արտադրության նպատակով։

XS
SM
MD
LG