Մատչելիության հղումներ

Մակրոնը պատրաստ է քննարկել Եվրոպայի համար միջուկային զսպումը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է սկսել Եվրոպայի միջուկային զսպման հարցի քննարկումը՝ ակնարկելով, որ Ֆրանսիան կարող է օգնել պաշտպանել ԵՄ մյուս երկրներին՝ հաշվի առնելով Ռուսաստանից եկող անվտանգության սպառնալիքները:

Եվրոպական առաջնորդները կիրակի օրը կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը, իսկ հինգշաբթի օրը նրանք կմասնակցեն Եվրամիության գագաթնաժողովին:

Մակրոնը պորտուգալական RTP հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ եթե Եվրոպան ցանկանում է շարժվել դեպի «ավելի մեծ ինքնավարություն» պաշտպանության ու միջուկային զսպման հարցերում, ապա նրա առաջնորդները պետք է քննարկումներ սկսեն այդ հարցի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG