Մատչելիության հղումներ

Եվրո 2024-ի եզրափակիչում կհանդիպեն Իսպանիան և Անգլիան


Գերմանիա - Անգլիայի հավաքականը տոնում է Նիդերլանդների ընտրանու նկատմամբ հաղթանակը, Դորտմունդ, 10-ը հուլիսի, 2024թ.
Գերմանիա - Անգլիայի հավաքականը տոնում է Նիդերլանդների ընտրանու նկատմամբ հաղթանակը, Դորտմունդ, 10-ը հուլիսի, 2024թ.

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչում հուլիսի 14-ին Բեռլինում կհանդիպեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները:

Կիսաեզրափակիչում չորեքշաբթի երեկոյան Դորտմունդում Անգլիայի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Նիդերլանդների թիմի նկատմամբ: Հաշիվը 7-րդ րոպեին բացեցին նիդերլանդացիները՝ գոլի հեղինակ դարձավ Չավի Սայմոնսը, 18-րդ րոպեին Հարի Քեյնը 11-մետրանոցից վերականգնեց հավասարակշռությունը, իսկ հանդիպման 81-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց 9 րոպե անց Օլի Ուոթքինսը խփեց հաղթական գոլը:

Իսպանիայի հավաքականը եզրափակիչ է դուրս եկել նախօրեին Ֆրանսիայի նկատմամբ հաղթանակից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG