Մատչելիության հղումներ

Ուգանդայում ավտոբուսների մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով կա 63 զոհ


Ուգանդայի բանուկ մայրուղիներից մեկում երկու ավտոբուսների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 63 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են:

Ոստիկանությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես հետո՝ մայրաքաղաք Կամպալայի և երկրի հյուսիսում գտնվող Գուլու քաղաքի միջև ընկած մայրուղու վրա:

Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ վթարի պատճառ է դարձել երկու ավտոբուսների վազանցի գործողությունը՝ դրանք փորձում են առաջ անցնել այլ տրանսպորտային միջոցներից, բեռնատարից և ամենագնացից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG