Eurostar-ը դադարեցրել է Լոնդոնից և դեպի Լոնդոն տանող գնացքների աշխատանքը՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կապող թունելում ի հայտ եկած էլեկտրամատակարարման խնդրի պատճառով։
Արագընթաց գնացքների օպերատորը տեղեկացրել է ուղևորներին, որ սպասվում են ուշացումներ՝ հորդորելով հնարավորության դեպքում հետաձգել ճանապարհորդությունը։ Ընկերությունն առայժմ չի հստակեցնում՝ երբ է խնդիրը կարգավորվելու, և քանի ուղևոր կարող է տուժել այս խափանումների պատճառով։
Լոնդոնից մեկնող Eurostar գնացքները սպասարկում են դեպի Փարիզ, Բրյուսել, Ամստերդամ և Դիսնեյլենդ Փարիզ տանող ուղղությունները։