Էստոնիան և Լատվիան օգոստոսի 31-ին տարբեր միջոցառումներով տոնել են Բալթյան երկու երկրներից ռուսական զորքերի դուրսբերման 30-ամյակը։
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում նախագահ Ալար Կարիսը, իսկ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում նրա լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկևիչսն ընդգծել է 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների խորհրդանշական, քաղաքական և իրավական նշանակությունը։
Երկու պետությունների ղեկավարները շեշտել են, որ առանց զորքերի դուրսբերման հնարավոր չէր լինի ոչ իրական անկախությունը, ոչ էլ 2004 թվականին Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ուղին:
Ռուսական զորքերի դուրսբերումը վերջ դրեց Բալթյան երկրներում ռուսական ռազմական կեսդարյա ներկայությանը։ Դրանից մեկ տարի առաջ էլ ռուսական զորքերը հեռացել էին Բալթյան մյուս երկրից՝ Լիտվայից: