Մատչելիության հղումներ

Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա․ Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան

Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա, այսօր Ազգային ժողովում, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված՝ մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ և պատճառ չլինի», - ասաց Սիմոնյանն՝ ընդգծելով՝ Հայաստանի Հանրապետությունը որևիցե տարածքային պահանջ չունի և իր ստանձնած պարտավորությունների և համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է ու հետևողական շարունակելու է աշխատանքները՝ բոլոր խնդրահարուց հարցերը լուծելու ուղղությամբ։

«Եվ էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ և պատճառ, կարծում եմ, չկա և պետք է չլինի», - ասաց Սիմոնյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր այսօր հոդված հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին՝ նշելով, որ Բաքուն մերժում է այդ ուղիների բացման Երևանի առաջարկները։ «Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար», - գրել էր վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG