Նախօրեին Երուսաղեմում հանդիպել են Ադրբեջանի նախագահի արտաքին քաղական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը և Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը։
«Մենք քննարկել ենք Մերձավոր Արևելքում և Կովկասում վերջին իրադարձությունները, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև Իսրայելի և Ադրբեջանի միջև երկկողմ ամուր հարաբերությունները»,- X-ում գրել է Իսրայելի դիվանագիտության ղեկավարը։
Ադրբեջանական կողմը հանդիպման մասին մանրամասներ չի հայտնել։