Այսօր տեղական ժամանակով ժամը 17։10-ին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 2․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Երևանից 13 կմ հարավ-արևմուտք։
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն՝ օջախի խորությունը 10 կիլոմետր է։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալլ, երկրաշարժը զգացվել է Երևանում և Կոտայքի մարզում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։