Մատչելիության հղումներ

Երկու զոհ, տասնյակ վիրավորներ՝ Խարկովում


Խարկով, Ուկրաինա
Խարկով, Ուկրաինա

Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածները Ուկրաինայի Խարկով քաղաքի երկու շրջաններում երկու մարդու կյանք են խլել: Հունիսի 11-ի առավոտյան հասցած հարվածների հետևանքով տասնյակ վիրավորներ կան, հայտնել է Խարկովի քաղաքապետը։

Իգոր Տերեխովը նշել է, որ արձանագրվել է 17 անօդաչու սարքի հարված, որոնցից մի քանիսը ուղիղ հարվածել են բազմաբնակարան շենքերին, մասնավոր տներին, խաղահրապարակներին, ձեռնարկություններին և հասարակական տրանսպորտին։

Ինտենսիվ հարվածների արդյունքում հրդեհ է բռնկվել հինգհարկանի շենքի 15 բաժանմունքում Սլոբիդսկու շրջանում, մի քանի տներ են վնասվել Օսնովյանսկու շրջանում, ասել է Տերեխովը։

Չնայած հակամարտությունը դադարեցնելու բանակցություններին, որոնք մինչ այժմ արդյունք չեն տվել, Ռուսաստանը սաստկացրել է Ուկրաինայի դեմ ռմբակոծությունները:


XS
SM
MD
LG