Մատչելիության հղումներ

Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցող ուկրաինական պատվիրակությունը չունի լիազորություններ՝ քննարկելու հնարավոր տարածքային փոփոխությունները հնարավոր խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունգարական Valasz Online պարբերականին տված հարցազրույցում։

Զելենսկիի խոսքով՝ տարածքների շուրջ միայն ինքը կարող է բանակցել, և դա կանի միայն ուղիղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես այս հարցով իմ դիրքորոշումը չեմ քննարկի այլոց հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին վերստին պնդել է՝ Ուկրաինան իր օկուպացված տարածքները իրավաբանորեն չի ճանաչում որպես ռուսական, բայց ակնարկել է, որ հրադադարից հետո դե ֆակտո դա կարող է տեղի ունենալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG