2023-2025 թվականներին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին է փոխանցվել 32 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց:
Պետգույքի կառավարման կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ վերը նշվածից 18 միավոր անշարժ գույք ամրացվել է կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների, 4-ն օտարվել է կամ տրամադրվել վարձակալությամբ, 11-ը գտնվում է օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում, մեկ միավոր անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում է Կառավարության որոշման նախագիծ։
Օտարման կամ վարձակալության ենթակա գույքը ներկայացված է պետական գույքի էլեկտրոնային աճուրդի պաշտոնական կայքում, նշված է հաղորդագրությունում: