Մատչելիության հղումներ

Երիկամներ վաճառած ուկրաինուհու զոհ են դարձել նաև Հայաստանում


Ինտերպոլի լոգոն
Ինտերպոլի լոգոն

Լեհ սահմանապահները ձերբակալել են մի ուկրաինուհու, ով Ղազախստանում 12 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ կազմակերպված հանցավոր խմբի կազմում մարդու օրգանների առևտրով զբաղվելու և 56 երիկամ վաճառելու համար, հայտնում է Reuters-ը։

Ինտերպոլի կողմից 2020 թվականի նոյեմբերից հետախուզվող 35-ամյա Քսենիա Պ.-ն ձերբակալվել է Լեհաստանի և Ուկրաինայի միջև երկաթուղային անցումում։

Իրավապահները չեն հաղորդում, թե ինչո՞ւ կինը Ղազախստանի բանտում չի եղել այն ժամանակ, երբ նրան բերման էին ենթարկում։

Կինը դատապարտվել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցելու համար, որը 2017-2019 թվականներին ապօրինի կերպով մարդկանցից հյուսվածքներ և օրգաններ է հավաքել ու դրանք վաճառել «սև շուկայում», հայտնում են իրավապահները։

Քսենյա Պ.-ն նաև մեղավոր է ճանաչվել Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թայլանդում 56 տուժողից «ապօրինի երիկամներ ձեռք բերելու» և «կատարված հանցագործությունները եկամտի մշտական աղբյուր դարձնելու» համար:

Մեղադրող կողմը մեկշաբաթյա ժամանակավոր կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի կնոջը հնարավոր լինի արտահանձնել Ղազախստան:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG