Մատչելիության հղումներ

Երևանը ցավակցել է Անկարային՝ լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի կապակցությամբ


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Պաշտոնական Երևանը ցավակցել է Անկարային լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի կապակցությամբ։

«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Նախօրեին Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, ավելի վաղ հաղորդվել էր 66 զոհի մասին, ավելի քան 50 մարդ այրվածքներ է ստացել։

Հրդեհի բռնկման պատճառները հետաքննվում են: Ըստ երկրի ներքին գործերի նախարարության՝ այս գործով արդեն 9 կալանավորված կա, այդ թվում՝ հյուրանոցային համալիրի սեփականատերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG