Մատչելիության հղումներ

Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրեն․ վերահսկողության հարցում մտահոգություններ կան


Ավելի քան 32 հազար անդամ ունի Աննա Ջավախյանի հիմնադրած «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խումբը: Հենց այստեղ են պարբերաբար բարձրաձայնվում մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնությունների մասին: Ըստ Ջավախյանի՝ հաճախ բավարար ապացույցներ չունենալու պատճառով ծնողների գանգատներն անտեսվում են:

Ջավախյանին դիմած ծնողներից մեկը վերջերս զանգահարել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն, պատմել, որ հաշմանդամություն ունեցող իր երեխան մանկապարտեզից «տուն է գնում կապտուկներով» ու պատրաստ է այդ լուսանկարները տանել վարչություն, բայց աշխատակցից լսել է պատասխան, թե «հիմա ոչինչ ապացուցել հնարավոր չէ»: Դեպքի մասին փոխանցեց Ջավախյանը:

Որպեսզի բռնության դեպքերը բացառվեն, քաղաքապետարանը Երևանի 162 մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրի: Առայժմ չորս մանկապարտեզում 158 տեսախցիկ է տեղադրվել:

Ըստ հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի՝ յուրաքանչյուր մանկապարտեզում շուրջ 40 տեսախցիկ կլինի: Մարգարիտ Խաչատրյանի փոխանցմամբ՝ քաղաքապետարանից բացի, տեսախցիկներին հասանելիություն կունենան նաև մանկապարտեզների տնօրենները, բայց ընդգծեց՝ տեսանյութերը ջնջելու կամ որևէ կերպ միջամտելու տեխնիկական հնարավորություն չեն ունենա:

Աննա Ջավախյանը կասկածի տակ չի դնում հանրակրթության վարչության աշխատակցիների պրոֆեսիոնալիզմը, բայց նշում է՝ տնօրենները երբեմն ջերմ ընկերական հարաբերություններ են ունենում այդ վարչության աշխատակցիների հետ:

Պաշտոնյաների փոխանցմամբ՝ առաջիկա 3 ամիսներին ևս 50 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն:

«Ազատության» ամբողջական անդրադարձը՝ ռեպորտաժում.

Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրեն․ կբացառվի՞ բռնությունը
please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG