«Կասկադ» համալիրի համահեղինակներից մեկը՝ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը, խորապես մտահոգված է Կասկադի ապագայով։
Ինչո՞ւ քաղաքային իշխանությունը որոշեց Կասկադը վերակառուցել նորովի, ինչո՞ւ ավարտին չի հասցվում նախկին նախագիծը, ինչպե՞ս Երևանի ավագանում իշխանության հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցության հետ փոխկապացված անձը հաղթեց մրցույթում։
Գրեթե 1 դար առաջ Ալեքսանդր Թամանյանի մտահղացած, ու միայն 70-ականներին Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի նախագծած Կասկադն այդպես էլ մինչև վերջ չկառուցվեց. ժամանակ առ ժամանակ վերականգնման փորձեր եղան, բայց տարբեր պատճառներով Երևանի խորհրդանիշներից մեկը ավարտուն տեսք այդպես էլ չստացավ։
Մինչ մասնագետները հարցականի տակ են դնում մրցույթի անցկացման կարգն ու Կասկադի ապագա տեսքը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտադիր է 5 տարում ավարտել տասնամյակներ շարունակ կիսատ թողնված գործը, բայց սեփական կետից:
Մանրամասները՝ տեսանյութում.