Մատչելիության հղումներ

Էրդողանը հայտարարել է՝ Օջալանի կոչը քայլ է դեպի «առանց ահաբեկչության» Թուրքիա


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության հիմնադիրի զենքերը վայր դնելու մասին կոչը նոր փուլի սկիզբ է՝ ստեղծելու «առանց ահաբեկչությունների» ազգ:

«Ջանքերը ահաբեկչությունից զերծ Թուրքիայի համար… երեկվանից նոր փուլ են մտել», - ասել է Էրդողանը փետրվարի 28-ին:

Նախօրեին 1984 թվականից թուրքական պետության դեմ զինված պայքար մղող Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր Աբդուլա Օջալանը կոչ է արել «զինաթափվել և ինտեգրվել թուրքական պետությանը»:

«Մենք հնարավորություն ունենք պատմական քայլ կատարել ահաբեկչության պատը քանդելու նպատակին հասնելու ճանապարհին», - նշել է Էրդողանը։

Օջալանի կոչը ողջունել են ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ինչպես նաև Իրաքն ու Իրանը, որոնք նույնպես մեծ քրդական բնակչություն ունեն:

«Մենք հավատում ենք, որ դա կօգնի խաղաղություն հաստատել այս անհանգիստ տարածաշրջանում», - Օջալանի կոչի մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG