Մատչելիության հղումներ

Էրդողանն անձամբ է հաստատել ռազմական օդանավի կործանման ու զոհերի առկայության լուրը


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը Վրաստանում թուրքական ռազմատրասպորտային օդանավի վթարի մասին տեղեկությունը հաստատել է միջադեպից մոտ երկու ժամ անց՝ իշխող «Արդարարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ։ Էրդողանը հաստատել է նաև զոհերի առկայությունը՝ չհստակեցնելով նրանց թիվը։

«Խորը կսկիծով տեղեկացանք, որ Ադրբեջանից վերադարձի ճանապարհին՝ վրաց-ադրբեջանական սահմանի մերձակայքում, վթարի է ենթարկվել թուրքական C-130 ռազմական օդանավը։ Այժմ մյուս երկրների պաշտոնական մարմինների հետ միասին ջանքեր են գործադրվում աղետի վայր հասնելու ուղղությամբ։

Աստված տա, որ այս ողբերգությունը մեզ նվազագույն վնաս հասցրած լինի»,-հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հաստատել էր վրաց-ադրբեջանական սահմանին ռազմական օդանավի կործանման մասին վրացական մամուլում հայտնված տեղեկությունները։ Վրաստանում կործանվածը C130 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավ է:


XS
SM
MD
LG