Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է վրաց-ադրբեջանական սահմանին ռազմական օդանավի կործանման մասին վրացական մամուլում հայտնված տեղեկությունները։
«Վրաստանում կործանվածը C130 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավ է, որն Ադրբեջանից վերադառնում էր հայրենիք», - հաղորդում է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։ «Աղետի վայրում Վրաստանի իշխանությունների հետ համատեղ որոնողական և փրկարարական գործողություններ են ձեռնարկվել», - հավելել է նախարարությունը։
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդել էին թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման մասին։